Արվեստի մասին

Արվեստը մարդկային գործունեության բազմազան տիրույթ է և դրա արդյունքում ստեղծվածը։ Այն ենթադրում է ստեղծարար կամ երևակայական տաղանդ, որն արտահայտում է կատարողական հմտություն, գեղեցկություն, հուզական ուժ կամ կոնցեպտուալ գաղափարներ։ Ահա թե ինչպես է սահմանում արվեստը Wikipedia անունով իմաստունը, և ահա թե ինչպես եմ ես տեսնում նաև Excel-ը։

Excel-ի մասին

Համոզված եմ, որ քեզ ծանոթ են դրա հնարավորություններից մի քանիսը։ Ինչևէ, շուտով քեզ կզարմացնի, թե որքան ավելին այն կարող է ընձեռել։

Քո մասին

Դու վստահաբար արվեստից հասկացող ես և պրոֆեսիոնալ՝ քո ոլորտում։ Գնահատում ես ժամանակդ և ցանկանում ես բիզնեսդ կամ գործընթացներդ կազմակերպել ավելի արդյունավետորեն ու վերջին միտումներին համահունչ։

Նպատակիս մասին

Ես ցանկանում եմ գործի մեջ ցույց տալ Excel-ի լայն հնարավորություններն ու առավելությունները այլ հարթակների նկատմամբ մասնակի և համալիր լուծումներ փնտրելիս:

Իմ մասին

Ես պրոֆեսիոանալ աջակից եմ բոլոր ոլորտներում՝ կյանքում, աշխատանքի մեջ, և նաև խաղերում։ Թև ու թիկունք եմ տալիս, որոնք օգնում են առաջ գնալ կյանքում, գործիքներ ու հավելվածներ եմ առաջարկում աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար, իսկ խաղերում բուժում, ուժ և արագություն եմ տալիս:
Ինձ պատկերացրու որպես նկարիչ Excel-ում։ Աղյուսակը կտավն է, VBA-ն և բանաձևերը գույներն են, և ես ստեղծում եմ գործեր, որ դու կգնահատես:

The Art Of Excel մասին

AoE-ն երևակայություն է և իրականացում, հմտություն և արդյունք։ Այն քո աշխատանքի արդյունավետության և ճշգրտության բանալին է և հմուտ ուղեկցորդը։ AoE-ի արտադրանքը լիավարտ արտեֆակտ է՝ լայն հնարավորություններով անվրեպ հավելված՝ հարմարեցված ձեր կարիքներին: