Ողջու՜յն
Այս կայքում դու կգտնես իմ աշխատանքները, որոնք ստեղծել եմ Microsoft Excel-ի տիրույթում՝ օգտագործելով Microsoft office-ին կից Visual Basic for Application ծրագրավորման լեզուն:
Աշխատանքներովս կիսվում եմ, որպեսզի դու էլ փորփրես ու տեսնես Excel-ի անսպառ հնարավորությունները՝ օպտիմալացնելու և ավտոմատացնելու աշխատանքիդ բոլոր փուլերն այնպես, ինչպես չէիր էլ պատկերացնի։ Ընտրակայված, կարիքներին համապատասխանեցված Excel պրոդուկտների շնորհիվ դու կարող ես ակնկալել քո ղեկավարած գործընթացների համար ամբողջական լուծումներ և վայելել թիմիդ արդյունավետության աճը (և աշխատանքային գոհունակությունը!)։
Պարզապես դիտիր, ծանոթացիր, օգտվիր կայքում տեղադրված գործիքներից կամ դիմիր ինձ՝ քննարկելու , թե հենց քո գործին ինչ է պետք։
“Թարմերից” ընտրացանկում կգտնես տեղեկատվություն արված վերջին աշխատանքներիս մասին, “Նախագծեր” ընտրացանքում՝ մանրամասնված որոշ ավարտուն նախագծեր, իսկ “Ներբեռնումներ” բաժնում՝ որոշ պատրաստի բաներ քաշելու և օգտագործելու համար: